Ամեն օր ժամը 12-ից առաջարկում ենք վայելել Ձեր անմոռանալի ժամանցը մեզ մոտ: Միայն այստեղ հատուկ ձևով պատրաստվող անմահական նարգիլեն կհաղորդի Ձեր հանգստին արևելյանյան տպավորություններ: Ամեն օր 20:30-ից դարձեք անկրկնելի շոու ծրագրի անմիջական մասնակիցը: Արաբական խենթացնող պարուհիներն ու լավագույն կատարողները կվերածեն Ձեր երեկոն իսկական հեքիաթի: Կորպորատիվ միջոցառումների համար մենք Ձեզ կտրամադրենք հատում զեղչեր: Երեկոյի ամբողջ հմայքը հասանելի է նաև Ձեզ: Համեցեք... Արևելյան ճոխ միջավայրը, վառ գունային գամման և շքեղ որմնանկարները տեղափոխում են ձեզ հին արևելք: Հարմարավետ կահավորանքը, ինտերիերը և արևելքի շունչը փոխանցում են ձեզ ճոխության համը: Իսկ նարգիլեի արբեցնող բույրը ձեզ օգնում է բացահայտել խորհրդավոր արևելքի գաղտնիքները: Երեկոն անմոռանալի են դարձնում արաբական երաժշտության ելևէջները` համեմված գեղեցկուհի պարուհիների տպավորիչ կատարումներով, որոնք օգնում են կտրվել գորշ առօրյայից և գնալ հեռու հեռու դեպի արևելքի անհունները: